hy
notification icon9+
user icon3.5

Aravel-ը մասնագետների թիմ է, որը կիրառում է առաջատար տեխնոլոգիաներ և նորարարական մեթոդներ՝ տրամադրելու արդյունավետ, հուսալի և ժամանակակից լոգիստիկ լուծումներ։
Մեր հարթակը կապում է բեռի սեփականատերերին և բեռնափոխադրողներին՝ ստեղծելով պարզ, շահավետ և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն։ Եթե բեռի սեփականատեր եք, կարող եք հեշտությամբ գտնել վստահելի բեռնափոխադրող, իսկ եթե բեռնափոխադրող եք, կարող եք գտնել համապատասխան բեռներ՝ առավել արդյունավետ օգտագործելով ձեր ժամանակն ու ռեսուրսները։

Մենք նպաստում ենք ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը՝ տրամադրելով ինտեգրված թվային լուծումներ, առաջարկելով վերլուծական գործիքներ և ներդնելով խելացի ավտոմատացումներ` որոնք օգնում են նվազեցնել ժամանակի և միջոցների կորուստը, բարձրացնել փոխադրումների արդյունավետությունն ու վերահսկելիությունը։

Aravel-ի թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից, ովքեր խորապես հավատում են իրենց աշխատանքի կարևորությանը։ Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիաները միայն գործիք չեն, այլ իրական շարժիչ ուժ, որը կարող է արմատապես փոխել բեռների փոխադրման համակարգը՝ դարձնելով այն առավել թափանցիկ, արդյունավետ և շահավետ ինչպես բեռի սեփականատիրոջ, այնպես էլ բեռնափոխադրողի համար։

about image alt

Կապ մեզ հետ

Գրեք մեզ և մենք հնարավորինս արագ կպատասխանենք ձեզ
Aravel contact us image
Գրեք ձեր հեռախոսահամարը և մեր մասնագետները կկապնվեն ձեզ հետ